Զինանշանի փոփոխության հարցը ձեւակերպված է, պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց կոնկրետ աշխատանքային խումբ այս պահին չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պետք է մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե պետք է փոխել։ Ես որպես ոլորտը ղեկավարող նախարար պետք է լսեմ պրոֆեսիոնալներին, որովհետեւ շատ սպեցիֆիկ հարց է։ Ես կարծում եմ, որ մտածելու բան ունենք»,- նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ մասնագիտական խումբը սկսել է աշխատել հինգ տարի առաջ, հիմա կարիք կա վերադառնալու այդ գործընթացին։
«Հարցի մեջ բազմաթիվ շերտեր են նկարագրված, օրինակ առյուծի, այս պահին չեմ ուզի մտնել մասնագիտական խոսակցության մեջ։ Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես ենք վերաբերվում ներկային, մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն մեր այսօրվա պետությունը»,- ընդգծեց նա։
0Comments