Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Մանրամասներ

Արմեն Եգանյանը նշանակվել է ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Եգանյանին նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,-նշված է որոշման մեջ։