Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շուրջ ստեղծված իրավիճակը և հացահատիկի գործարքը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Էրդողանը առաջարկել է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ հանձնաժողով ստեղծել՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակում տեղի ունեցածը հետաքննելու համար։
0Comments