Գիտնականները պարզել են, որ շների հուզիչ հայացքը առաջացել է բնական ընտրության գործընթացում որպես մարդկանց հետ շփվելու ռազմավարություն: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել՝ համեմատելով մարդկանց կողքին գայլերի և շների վարքագծի հետ: Գիտնականները նկատել են, որ վերջիններս այս իրավիճակում ակտիվորեն բարձրացրել են իրենց հոնքերը: Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շների տնայնացման գործընթացում հայտնվել են հատուկ մկաններ, որոնց ակտիվ աշխատանքի դեպքում նրանց հայացքը դառնում է այդպիսին:
Գիտնականները նշում են, որ երբ շները բարձրացնում են իրենց հոնքերը, մարդիկ մեծ ցանկություն են ունենում հոգ տանելու նրանց մասին: Այս առանձնահատկությունը դարերով գրավել է մարդկանց։
0Comments