Թարմացված․ ՊՆ․ 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Մանրամասներ

1
Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Վերջինս հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ գյուղում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ: Տեղ համայնքի բնակիչներից Live24.am-ին հայտնեցին, որ Տեղում վիճակը լարված է, իսկ տարածքից վիրավորներին մեծ դժվարությամբ է հաջողվում դուրս բերել։