Երկկողմ հարաբերությունները, հացահատիկի գործարքի իրականացումն ու միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ է նախատեսվում քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Լավրովը Թուրքիա կայցելի Չավուշօղլուի հրավերով։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ բանակցություններում նախատեսվում է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր՝ ներառյալ առևտուրը, էներգետիկան և զբոսաշրջությունը:
Տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
0Comments