Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության առանցքը և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափին, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Անկարայում կայացած հանդիպման ավարտին:
«Թուրքիան Վրաստանին տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Հավատում ենք, որ կկարողանանք տարբեր աշխատանքներ իրականացնել, որոնք կուժեղացնեն և կմեծացնեն խաղաղությունն ու կարևորությունը մեր տարածաշրջանում: Վերոնշյալում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը:
Մենք աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցության՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,- ասել է Էրդողանը:
0Comments