Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ուսումնասիրում է Ուկրաինային մինչև 16 միլիարդ դոլարի բազմամյա օգնության փաթեթ տրամադրելու հնարավորությունը,
Հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ծրագրի իրականացումը կախված է մի շարք պայմաններից, այդ թվում՝ Մեծ Յոթնյակի (G7) երկրների, ինչպես նաև Ուկրաինայի վարկատուների հավանությունից՝ ապահովելով երկրի պարտքի կայունությունը։ Եթե հաստատվի, ապա եռամյա կամ չորս տարվա ծրագիրը առաջին տարում կհատկացնի 5-7 միլիարդ դոլար:
Նախատեսվում է, որ պլանը վերջնական տեսքի կբերվի մարտի վերջին։
0Comments