Գերմանական Süddeutsche Zeitung թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ին խիստ զայրացրել են Բեռլինի տատանումները՝ կապված Leopard 2 տանկերն Ուկրաինա տեղափոխելու հետ. նրանք հույս ունեին, որ որոշում կկայացվի անցյալ ուրբաթ օրը Ռամշտեյնում Ուկրաինայի դաշնակիցների հանդիպման ժամանակ։
Սպիտակ տունը կանցլերի գրասենյակի հետ շփվել է անսովոր կոշտ տոնով. Վաշինգտոնն ակնհայտորեն զայրացած է, որ դաշնային կառավարությունը նախապայմաններ է դրել Ուկրաինային տանկեր մատակարարելու համար», գրում է թերթը։
Süddeutsche Zeitung-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Գերմանիայի կանցլերի խորհրդական Յենս Պլեթների հետ հեռախոսազրույցում կտրուկ խոսել է Բեռլինի պահվածքի մասին, իսկ մինչ այդ՝ Ռամշտեյնի ժամանակ, ԱՄՆ և Գերմանիայի պատվիրակությունների հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։
Ռամշտեյնի հանդիպումից առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է Leopards 2-ի տեղափոխման թույլտվություն տալ միայն այն բանից հետո, եթե ԱՄՆ-ը համաձայնի Ուկրաինային տալ իր Աբրամս տանկերը։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Գերմանիայի հետ նման նախապայման չի քննարկվել, իսկ Աբրամսները չի ցանկանում հանձնել Ուկրաինային, քանի որ դրանք չափազանց թանկ են և դժվար շահագործման համար։
0Comments