Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռ վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ղեկավարությունը։
Մասնավորապես, մահացել են նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալը և պետական քարտուղարը, հայտնել է Ուկրաինայի ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Ընդհանուր մահացել է 16 հոգի, որոնցից 2-ը՝ երեխա։
Ուղղաթիռն ընկել է բնակելի շենքի և հարակից խաղահրապարակի վրա։
0Comments