Շոտլանդիայի նախկին վարչապետը մեղադրվում է բռնաբարության փորձի մեջ

Քաղաքական գործիչը, սակայն, չի ընդունում իր մեղքը

Շոտլանդիայի նախկին վարչապետ Ալեքս Սալմոնդին ներկայացվել է բռնաբարության փորձի եւ սեռական բռնության մեղադրանք, փոխանցում է BBC-ն: 

Նա դատարանի առջեւ է կանգնել Էդինբուրգում, որտեղ նրան ներկայացվել է ընդհանուր 14 մեղադրանք, այդ թվում՝ անվայելուչ բնույթի հարձակման եւ հասարակական կարգի խանգարման:

64-ամյա քաղաքական գործիչը եւ ռուսական RT հեռուստաալիքի հեռուստաշոուի վարողը դատարանում որեւէ հայտարարություն չի կատարել եւ գրավով ազատ է արձակվել:

Դատարանի շենքից դուրս գալով՝ Սալմոնդը հայտարարել է, որ անմեղ է եւ հավելել է, որ դատարանում կպաշտպանվի իր ունեցած բոլոր միջոցներով:

Նշենք, որ Սալմոնդը 2007-2014 թվականներին զբաղեցրել է Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը: