Գերնսի կղզու ոստիկանությունը դադարեցրել է որոնողական գործողությունները Լա Մանշի նեղուցում՝ չգտնելով անհետ կորած Piper Malibu թեթեւ ինքնաթիռի բեկորներ, հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ ինքնաթիռի ուղեւորն էր ֆուտբոլսիտ էմիլիանո Սալան, ով ֆրանսիական «Նանտից» տեղափոխվել էր Ուելսի «Կարդիֆ»:
Ոստիկանությունը, սակայն, ոչ մի հետք չի գտել:
Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռն անհետացել էր երկու օր առաջ Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը ռադարների էկրանից անհետացել էր նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ, երբ թռչում էր Լա Մանշի ջրերի վրայով: Եվ դեռ ոչ մի տեղեկություն չկա պատահարի վերաբերյալ:
Ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչուն: Ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո:
Ուելսյան ակումբը նախորդ շաբաթ էր պայմանագիր կնքել Էմիլիանո Սալայի հետ: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը (20,5 միլիոն եվրո) ռեկորդային է եղել «Կարդիֆի» համար:
0Comments