«Գաղտնի» արտակարգ պատահար Դոհա-Երևան չվերթի ժամանակ. թռիչքը չեղարկվել է

Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է եկել ինքնաթիռի գլխավոր համակարգիչը

Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանից Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել  ինքնաթիռում:

Ըստ  rusarminfo.ru կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 21:45-ին: Qatar Airways ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի  Airbus A320  ինքնաթիռը դեռ թռիչքուղու վրա գտհվելիս կտրուկ կանգ է առել: Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է եկել ինքնաթիռի գլխավոր համակարգիչը: Ուղևորներն անմիջապես տարհանվել են, տեղափոխվել են օդանավակայան: Այստեղ նրանց ընթրիք են առաջարկել:

Ուղևորների խոսքերով՝ չվերթն իրականացնող ինքնաթիռը շատ հին է եղել, ոմանց խոսքերով՝ Qatar Airways-ը դեպի Երևան բոլոր չվերթները իրականացնում է հին ինքնաթիռներով:Հետաձգված թռիչքը կայացել է մոտ 4 ժամ անց, արդեն բավականին նոր օդանավով:

Կայքը հաղորդում է, որ վթարային իրավիճակի մասին թե՛ հայկական, թե՛ կատարական կողմից առայժմ պաշտոնական տեղեկություն չկա: