2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության տարածքում, Կապան-Գորիս ճանապարհի «Կատարի» կոչվող հատվածում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ZIL 131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 11 խմ փայտանյութով:
Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատակիցները նկատել են, որ իրականացվում է «ZIL 131» մակնիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութն այլ ավտոմեքենա տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ, որը կանխվել է: Կատարված գործողություններին մասնակցել է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության թիվ 3 պահաբաժնի անտառապահ Տ.Հակոբյանը:
Ի պատասխան Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջին, վերջինս որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն:
0Comments