Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս

Մանրամասներ

ա

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է  ստացվել, որ  Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են:

Պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: