Մի շարք լատինամերիկյան երկրներում, այդ թվում՝ Կոլումբիայում, Մեքսիկայում, Չիլիում և Պերուում, բնակիչները դուրս են եկել փողոց՝ ի նշան Խուան Գուաիդոյին աջակցության, որն ավելի վաղ իրեն Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հռչակել, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնական Պուերտա դել Սոլ հրապարակում մի խումբ վենեսուելացիներ ցույցի են դուրս եկել: Նմանատիպ ցույցեր են անցկացվել նաև Արգենտինայում, Չիլիում, Կոստա Ռիկայում, Գվատեմալայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և այլուր:
ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Գուաիդոյին՝ որպես երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի:
Լատինական Ամերիկայում աջակցում են Գուաիդոյին
Ցույցեր՝ ի աջակցություն նրա իշխանության
0Comments