Արգետինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանի ղեկավար, ընդդիմադիր Խուան Գուաիդոն իրեն Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:
«Ես հայացքներս չեմ փոխի: Այսօր, ինչպես երբեք, ես նախագահ Մադուրոյի կողքին եմ: Վենեսուելայում ժողովուրդն է իշխում: Սիրում եմ ձեզ», գրել է նախկին ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում:
Մարադոնան Մադուրոյի կողքին է
Նախկին ֆուտբոլիստն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահին
0Comments