«Գազի սակագինը գոնե մեկ տարվա կտրվածքով չի փոփոխվելու: Այս պահին «Գազպրոմ Արմենիայի» հետ ընթացող բանակցությունները հնարավոր է երկար տևեն, բայց գնի սուբսիդավորումը տեղի է ունենալու գազի կորուստների, նրանց շահույթների հաշվին, ինչը, եթե անկեղծ՝ փոքր չէ»,- ասաց կառավարության մեր աղբյուրը:
Առ այս պահը հայտնի չէ՝ իրականում գազը թանկացել է 15, թե 30 դոլարով: Նկատի ունենք այն, որ մինչ այս, սահմանին գազը 135 դոլար էր՝ 15 դոլարը սուբսիդավորում էր «Գազպրոմը»՝ Հայաստանի 20 տոկոս մասնաբաժինը գնելու դիմաց:
Պայմանագիրը դեկտեմբերին ավարտվել է, հիմա, փաստորեն, գազը սահմանին արժե 165 դոլար, այդ 15 դոլարի ճակատագիրն ինչպե՞ս է «տնօրինվելու»: «Բոլոր ծախսերը՝ թե սուբսիդավորման, թե մնացած, հոգալու է «Գազպրոմ Արմենիան»:
Ի դեպ, պնդում կա, որ «Գազպրոմն» իրականում 50 դոլարի թանկացման հայտ է ներկայացրել, և դա քայլ առ քայլ են կյանքի կոչելու, ռուսական աղբյուրները չեն բացառում, որ տարվա կեսին կրկին գազը թանկանա, նաև մատակարարման ծավալները կրճատվեն, ինչպես եղավ Ուկրաինայում:
«Առաջիկայում «Գազպրոմի» և Հայաստանի միջև կնքվելիք համաձայնագիրը պատասխան կտա այդ բոլոր հարցերին, սպասենք»:
Իսկ «Գազպրոմ Արմենիային» մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ սուբսիդավորման հարցը միանշանակ չէ. «Բանակցությունների ընթացքում, իհարկե, շատ բան պարզ կդառնա, բայց ես իրենց փոխարեն այդքան միանշանակ չէի պնդի»: Ի դեպ, անցած ուրբաթ ԱԺ-ում «Իմ քայլը» ֆրակցիայի փակ նիստի ժամանակ Փաշինյանը խոսել է նաև գազի մասին՝ հորդորել հարցերի դեպքում ասել հետևյալը. «Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, անհանգստանալու որևէ հարց չկա: Այնպես չէ, թե հնարավոր է, գնով պայմանավորված, Հայաստանը, ինչպես նախկինում, ինչ-որ բան զիջի Ռուսաստանին: Վստահեցնում եմ նման բան չի լինելու»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments