Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով շմոլ գազից թունավորման հետևանքով առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել, գրում է «Կիոդո»գործակալությունը:
Ըստ հակահրդեհային ծառայությունների տրամադրած տեղեկության՝ հրդեհն առաջացել է դպրոցական խոհանոցի տարածքում: Բռնկված հրդեհը մարելը տևել է ընդամենը 10 րոպե, սակայն մի քանի տասնյակ երեխա դրանից հետո գանգատվել է վատ ինքնազգացողությունից:
Հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները գիտակից վիճակում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ենթադրվում է, որ հրդեհի առաջացման պատճառ է դարձել խոհանոցում միացված սալօջախի վրա թողնված յուղով տապակը:
Առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել Ճապոնիայի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով
Հրդեհն արագ մարվել է, սակայն երեխաները հասցրել են թունավորվել
0Comments