Ղազախստանում մահացածի ընտանիքը հաշտվել է ձերբակալվածի պապիկի հետ

Վերջում մահացածի հայրը փաթաթվել է Սոխակ պապիկին և առաջարկել բոլորով լուսանկարվել

Ղազախստանում տեղի ունեցած սպանությունից հետո կասկածյալներից Սոխակ Մալխասյանի պապը՝ Սոխակ Մալխասյանը, հանդիպել է սպանված երիտասարդի ընտանիքի հետ։ Հանդիպման ընթացքում մահացածի հայրն ասել է, որ իրենք հասկանում են, որ ոչ ոք սա չէր ուզում, բայց չեն հասկանում, թե ինչ կատարվեց և ինչու բոլորը խառնվեցին իրար։ Նա նաև նշել է, որ հայերին շատ հարգում են, նրանց հետ շատ շփվում են և չէր ուզի, որ նման բան լիներ։

Վերջում մահացածի հայրը փաթաթվել է Սոխակ պապիկին և առաջարկել բոլորով լուսանկարվել, որպեսզի բոլորը հասկանան, որ չեն կռվում իրար հետ և հաշտվել են։

Սոխակ պապիկի հետ մահացածի ընտանիքին են այցելել նաև Կարագանդայում հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարի գլխավորությամբ։

Մանրամասները ձայնագրությունում։ Լուսանկարը՝ հանդիպումից։

Նյութի աղբյուրը՝ armdaily.am