Հինգշաբթի Ղրղզստանում սկսվել է Անվտանգության խորհրդի նիստը Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ ընթանում է Անվտանգության խորհրդի նիստը: Առանց մամուլի ներկայության ընթացող նիստի օրակարգում է 2019 թվականի օգոստոսի 7-ին ստեղծված իրավիճակի հետ կապված անվտանգության եւ իրավակարգի ապահովման մասին» հարցի քննարկումը:
Չորեքշաբթի Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ձեռնարկել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ուժով բռնելու փորձ, որը տապալվել է:
0Comments