ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելից վերադարձից հետո հանդես է եկել երկրին ուղղված 15 րոպեանոց հատուկ ուղերձով:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը մեջբերումներ է հրապարակել նրա ելույթից․ «ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել է առնվազն 1300 մարդ, այդ թվում՝ 32 ամերիկացի, տասնյակ մարդիկ գերեվարվել են։
Թել Ավիվ կատարած այցի ժամանակ անձամբ տեսա Իսրայելի ժողովրդի վճռականությունը՝ պայքարելու գոյության իր իրավունքի համար:
Պաղեստինի ժողովուրդը նույնպես արժանապատվության և ինքնորոշման իրավունք ունի։
Իսրայելը կապ չունի Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետ։
ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են։
Արդեն 20 ամիս է՝ ուկրաինացի հերոսական ժողովուրդը պայքարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ ՀԱՄԱՍ-ը նպատակ ունի ոչնչացնել Իսրայել պետությունը և հրեա ժողովրդին, իսկ Պուտինը կարծում է, որ Ուկրաինան երբեք իրավունք չի ունեցել գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն։
Բառացիորեն երկու շաբաթ առաջ նա հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դադարեցնեն օգնությունն Ուկրաինային, ապա Ուկրաինային կմնա մեկ շաբաթ գոյության համար։ Ամերիկացիները պետք է հիշեն, թե ինչու է այդքան կարևոր արևմտյան օգնությունն ուկրաինացի ժողովրդին: Մենք ցանկանում ենք, որ Իսրայելն ու Ուկրաինան հաղթեն այդ պայքարում։ Ահաբեկիչները պետք է բարձր գին վճարեն։
75 տարի ՆԱՏՕ-ի շնորհիվ Եվրոպայում խաղաղություն է պահպանվել։ Եվ եթե Պուտինը հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, ապա մենք ամեն ինչ կանենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»։
0Comments