Չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռե՞լն է, թե՞ խոսելը. Աշոտյան

Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:

Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռե՞լն է, թե՞ խոսելը:

Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և պարտադիր ճանաչումը:

Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք և փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ»: