Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը:
Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով:
Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը:
Քրեական գործով պարզված հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
0Comments