Ռուսական «ТурСтат» վերլուծական գործակալությունը Սիրահարների օրվան ընդառաջ առցանց հարցում է անցկացրել՝ պարզելու ռուս զբոսաշրջիկների համար հանգստյան և տոնական օրերին ԱՊՀ և հարևան երկրների ամենառոմանտիկ քաղաքներ ճամփորդությունների վարկանշային աղյուսակը:
Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում «ռոմանտիկ տուրիզմի» շրջանակում տարեկան ավելի քան 1 մլն շրջագայություն է իրականացվում:
Հանգստյան օրերին ռոմանտիկ ուղևորությունների առումով զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, որի օգտին քվեարկել է հարցվածների 33%-ը: Երկրորդ տեղում հայտնվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, երրորդում՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:
Հայաստանի մայրաքաղաքը 5% արդյունքով հայտնվել է վարկանշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
Ամենառոմանտիկ քաղաքների ութնյակում հայտնվել են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը, Ղազախստանի քաղաքներից Ալմաթին և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը:
Երևանը ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ «ամենառոմանտիկ» քաղաքների շարքում 8-րդն է
Հանգստյան օրերին ռոմանտիկ ուղևորությունների առումով զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին
0Comments