Երևանը ՌԴ քաղաքացիների համար առավել նախընտրելի ուղղություններից է ապրիլ-մայիս ամիսների համար

Մանրամասներ

Թուրքիան, Հայաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել են ՌԴ քաղաքացիների համար առավել նախընտրելի ուղղությունները գարնանային սեզոնին, հայտնում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Aviasales տոմսերի ամրագրման ծառայության տվյալները։

Ծառայության վերլուծաբանները հայտնում են, որ արտերկրյա երեք քաղաք՝ Ստամբուլը, Երևանը և Դուբայը, ապրիլ-մայիս ամիսներին դարձել են ներքին զբոսաշրջիկների նախընտրությամբ առաջատարներ։

Ուսումնասիրությունից հետևում է, որ ռուսաստանցիների չորս տոկոսը թռչելու է Ստամբուլ, երեք տոկոսը՝ Երևան և երկու տոկոսը՝ Դուբայ։