Փետրվարի վերջին ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը երկրպագուների դատին կհանձնի իր նոր գիրքը, որը կունենա «Բիլանի մոլորակը. գիրք այն մասին, թե ինչպես գտնել սեփական կոչումը» վերնագիրը:
woman.ru-ի տեղեկություններով, գրքում 37-ամյա երգիչը կպատմի, թե ինչպես է հաջողության հասել և կբացահայտի, թե ինչու մինչև հիմա չի գտել իր սիրուն:
Բավականին երկար ժամանակ է, ինչ Բիլանն իր անձնական կյանքը հանրության աչքից հեռու է պահում: Մոդել Ելենա Կուլեցկայայից բաժանվելուց հետո երգիչը ոչ մի կնոջ հետ հանրության առաջ չի հայտնվել: Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ ազատ տղամարդու կարգավիճակն իրեն լիովին գոհացնում է:
«Երբ հանգամանքներն ինձ ստիպել են ընտրություն կատարել զգացմունքների ու կարիերայի միջև, ես միշտ երկրորդն եմ գերադասել», - իր գրքում գրել է Բիլանը:
Երգչի խոսքով՝ ինքը միանգամից չի եկել նման որոշման:
«Արժեր պայքարել այն զգացմունքների, այն սիրո համար, որը լիացնում էր ինձ…սակայն կարիերան անձնական կյանքի համար ժամանակ չի թողնում»,- խոստովանել է Բիլանը:
0Comments