Այս քայլը սպասելի էր և տեղին. Հրաչյա Հակոբյանը՝ Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու մասին

Մանրամասներ
ա

Ինչո՞ւ մենք պետք է թույլ տանք, որ որևէ օտար երկրի քաղաքացի, առավել ևս՝ պաշտոնյա, ինչ-որ ձևով միջամտի և, այսպես ասած՝ խառնվի մեր ներքաղաքական գործերին: Նա հայտարարություն է անում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ուստի նրա մուտքը տվյալ երկիր արգելելը սպասելի էր։ Այս մասին այսօր Աժ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Կարծում եմ՝ այս քայլը սպասելի էր և տեղին»,- ասել է պատգամավորն՝ անդրադառնալով ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ՀՀ  մուտքի արգելքին։