Միասեռական լինելու մասին «հայտարարած» Կասիլյասը հայտնել է հաքերային հարձակման մասին

Մանրամասներ

1

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը գրել է, որ իր սոցցանցի հաշիվը կոտրել են հաքերները։

Նա ներողություն է խնդրել իր հետևորդներից և ԼԳԲՏ համայնքի անդամներից։

Խոսքն այն գրառման մասին է, որում նա նշել էր, թե իբր միասեռական է:

«Կոտրված հաշիվ: Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Ներողություն եմ խնդրում իմ բոլոր հետևորդներից։ Եվ իհարկե, ավելի շատ ներողություն եմ խնդրում ԼԳԲՏ համայնքից»,-գրել է մարզիկը։