Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասում խաղաղության բանալին է: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն:
Շարունակելով թեման՝ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
«Հատուկ ներկայացուցիչները չորս զրույց են ունեցել: Խոսքը կապերի աստիճանական կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես եկավ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին է և այլն։ Առևտրի ոլորտում որոշակի ջանքեր են գործադրվել»,- ասել է թուրք նախարարը։
Միևնույն ժամանակ, նա սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներից մեկուսացած ընկալելու փորձերը։
«Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության բանալին Հայաստանի և Ադրբեջանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է։ Բաքուն հայտարարել է իր նախաձեռնությունների մասին, որին Երևանը չի արձագանքել։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել է համատեղ հանձնաժողով։ Սակայն Հայաստանին սա մտահոգում է։ Երևանը պետք է որոշի՝ խաղաղություն ուզո՞ւմ է: Բոլորին ակնհայտ է կարգավորման գործընթացում Հայաստանի ոչ անկեղծությունը։ Երևանը պետք է իմանա, որ Անկարան Բաքվից թաքուն ծրագրեր չունի. մենք խաղաղության կողմնակից ենք»,- ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է «անկեղծ» չլինելու մեջ. Երևանը պետք է որոշի՝ խաղաղություն ուզո՞ւմ է
Մանրամասներ
0Comments