«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի: Այս պահին պայթյունի վայրում իրականացվում են հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներ, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ լինեն։
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ, վիարվորներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնը պայթյունից հետո։
0Comments