UEFA-ն հետաքննություն է սկսել թուրքական թիմի դեմ Պուտինի անունը ստադիոնում վանկարկելու համար

Մանրամասներ
ա

UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի  «Fenerbahce - Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ:

Այն պահին, երբ ուկրաինական թիմը՝ Կևի «Dinamo»-ն, խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել էին սադրանքի դիմել և վանկարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինացի ֆուտբոլիստների վրա:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է արել թուրքական ակումբը՝ նշելով, որ վերոնշյալ վանկարկումները չեն արտահայտում թուրքական ակումբի դիրքորոշումը: Կոչ է արվել տարանջատել սպորտն ու քաղաքականությունը:

Թուրք ֆուտբոլասեր երկրպագուների վանկարկումների պատճառով «Դինամոյի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել էր մասնակցել հետխաղային մամուլի ասուլիսին։

Հանդիպումից հետո Ինստագրամի թուրք հետևորդները Մոսկվայի «Dinamo»-ի էջում թողել են ռուսական դրոշով եւ ՌԴ նախագահ Պուտինին աջակցություն հայտնող բազմաթիվ մեկնաբանություններ։