Դուք կախվածության մեջ եք դրել Ուկրաինային․ Զախարովան պատասխանել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Մանրամասներ
ա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ իր գործողություններով Արևմուտքը կարողացել է Ուկրաինային իրենից ստրկական կապվածության մեջ դնել։

Այս կերպ Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն ուկրաինացիներին հակաժողովրդական ու հակապատմական կիևյան ռեժիմի տապալման հարցում օգնելու վերաբերյալ Ռուսաստանի՝ «Ուկրաինային ամբողջությամբ հպատակեցնելու» մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։

«Ես կարող եմ նրան պատասխանել, որ հենց իր երկրի գործողություններն են ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների գործողությունների հետ մեկտեղ Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին ամբողջությամբ ստրկական կախվածության մեջ դրել Արևմուտքից», - հայտարարել է Զախարովան։