Ջենիֆեր Լոպեսը վերցրել է դերասան Բեն Աֆլեքի ազգանունը

Մանրամասներ
ա

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքն ամուսնացել են Լաս Վեգասում, հայտնում է TMZ-ը։

Նշվում է, որ Ջենիֆեր Լոպեսը վերցրել է դերասան Բեն Աֆլեքի ազգանունը։ Քլարկ շրջանի պորտալում, որտեղ տեղի է ունեցել արարողությունը, երգչուհու անունը նշված է Ջենիֆեր Աֆլեք։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը նշանվել էին 2002 թվականի վերջին, բայց 2004 թվականին չեղարկել էին նշանադրությունը։ 2021 թվականի հուլիսին զույգը հաստատել էր իրենց վերամիավորումը, իսկ այս տարվա սկզբին Աֆլեքը կրկին ամուսնության առաջարկ էր արել Լոպեսին։