Ռենե Զելվեգերը կրկին կխաղա Բրիջիթ Ջոնսի դերը

Մանրամասներ

Ամերիկացի դերասանուհի Ռենե Զելվեգերը կարող է վերադառնալ Բրիջիթ Ջոնսի դերին, հայտնում է The Sun-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ պրոդյուսերները գաղտնի աշխատում են ֆիլմաշարի չորրորդ մասի վրա։

Բրիջիթը վերջին անգամ էկրաններին հայտնվել է վեց տարի առաջ, երբ «Բրիջիթ Ջոնսի երեխան» ֆիլմում փորձում էր պարզել, թե ով է իր երեխայի հայրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զելվեգերը ցանկանում է եւս մեկ անգամ կատարել Բրիջիթ Ջոնսի՝ անգլիացի գրող Հելեն Ֆիլդինգի վեպերի հերոսուհուն դերը։ 

Նա հավելել է, որ Ֆիլդինգը նոր գիրք է գրել Ջոնսի մասին, նրա համաձայնության դեպքում կարող է հայտնվել հերոսուհու մասին չորրորդ ֆիլմը։

աա