Թեհրանում ձերբակալել են Իրանի բնակչուհի Սահար Թաբարին, ով հայտնի է դարձել Անջելինա Ջոլիիի հետ իր նմանության շնորհիվ: Այս մասին հայտնում է BBC News-ը:
22-ամյա իրանուհուն մեղադրում են հայհոյելու, երիտասարդներին բռնության և կոռուպցիայի հրահրելու, ապօրինի կերպով հարստացման և իսլամական հագուստը վիրավորելու մեջ:
2017-ի նոյեմբերի վերջին, ԶԼՄ-ներն առաջին անգամ գրեցին Թաբարի մասին, որը, իբր, ունեցել է 50 պլաստիկ վիրահատություն և կորցրել է 40 կիլոգրամ քաշ՝ դերասանուհի Անջելինա Ջոլիին նմանվելու համար։ Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ կատակել է՝ հավելելով, որ իսկապես արել է մի քանի պլաստիկ վիրահատություններ, սակայն իր հայտնի կերպարը ստացել է դիմահարդարման և ֆոտոշոփի օգնությամբ:
2018-ի հուլիսին իրանուհին հրապարակել է լուսանկարներ, որտեղ ներկայացել է իր իրական արտաքինով: Աղջիկը հայտնել է, որ չի ցանկանում համեմատվել Անջելինա Ջոլիի հետ։
0Comments