
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Իրանը չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին։ Այս մասին նա լրագրողներին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք Իրանին խորհուրդ չէինք տա դա անել։ Մենք կարծում ենք, որ դա իսկապես վատ գաղափար է: Եվ սրանով ես կսահմանափակվեմ»,- ասել է Օսթինը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռուսաստանը ծրագրում է Իրանից 300 անօդաչու թռչող սարք գնել։ Սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն իր այցի ընթացքում այդ թեման չի քննարկել Իրանի իշխանությունների հետ։
0Comments