Այսօր Փարիզում Մակրոնի հաղթանակից հետո բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև. ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ

Մանրամասներ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո մայրաքաղաք Փարիզում արդյունքներից դժգոհ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դաժան բախումների ժամանակ ցուցարարները ճայթուկներ են կիրառել, ինչին իրավապահներն արձագանքել են արցունքաբեր գազով:

Ընտրությունների հաղթող Էմանուել Մակրոնի աջակիցները տոնել են Էյֆելյան աշտարակի մոտ՝ բղավելով «Մակրո՛ն, ևս հինգ տարի», մինչդեռ նրա մրցակից Մարին Լը Պենի աջակիցներն իրենց բողոքն արտահայտել են՝ բախվելով իրավապահների հետ:

Հայտնի է, որ Լը Պենն անմիջապես ընդունել է պարտությունը՝ միևնույն ժամանակ խոստանալով շարունակել պայքարը:

աաաա