Լիտվան Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի նկատմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին աջակցելու համար: Այս մասին ապրիլի 24-ին հայտնել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, փոխանցում է 15min պորտալը:
«Այո: Այդպիսի առաջարկ կա, միայն թե դեռ քննարկումներ են տեղի ունենում փոխադարձ համաձայնության հասնելու համար, այդ իսկ պատճառով վերջնական պատասխան դեռեւս չկա՝ արդյոք այն կսահմանվի, թե ոչ»,- ասել է նախարարը:
Վերջինս մատնանշել է, որ Լիտվայի իշխանությունները մասնակցում են Լիտվայի ուղղափառ եկեղեցին Մոսկվայի թեմից առանձնացնելու մասին խորհրդակցություններին, սակայն ընդգծել է, որ դա համայնքի ինքնորոշման հարցն է:
Լիտվայի ուղղափառ եկեղեցին Լիտվայի 9 ավանդական կրոնական համայնքներից մեկն է: Այն գտնվում է Մոսկվայի պատրիարքության ենթակայության ներքո, նշում է Delfi-ն:
0Comments