ՌԴ իրավապահները հետախուզում են հայտարարել Ռոբսոնի նկատմամբ

Մանրամասներ
ռոբսոն

Սոչիում հայտնի Ռոբսոն մականունով գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել քրեական գործի շրջանակներում։ Հայտնում է Readovka Telegram-ալիքը։ 

Ստուգում են Թաթուլյանի՝ տարբեր մեքենայություններին ենթադրյալ մասնակցությունը։ 

ԶԼՄ-ները գրում են․ «Ռուբեն Թաթուլյան հանգստավայրի հյուրանոցային անշարժ գույքի խոշորագույն ներդրողներից մեկն է, որը դեռ մեկ տարի առաջ փախչել էր երկրից, երբ ուժայինները բազմամիլիարդանոց հափշտակությունների գործով խուզարկություններ են իրականացրել»։ 

Աղբյուրը գրում է՝ հետաքննությունը ենթադրում է, որ Ռոբսոնի փախուստին կարող էր աջակցել Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին, որը ձերբակալվել է նախօրեին՝ յուրացման գործով: Թաթուլյանի համագործակցությունը քաղաքապետարանի հետ, քննիչների կարծիքով, կարող էր առանցքային դեր խաղալ գործարարի՝ արտերկիր ժամանակին մեկնելու գործում: