Էրդողանը պատրաստվում է այցելել Իրան

Մանրամասներ
ա

Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թավրիզում Թուրքիայի դեսպան Չեթին Թաներն այսօր Թավրիզի Առևտրի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է երկու երկրների մշակութային մտերմությունը և ընդգծել, որ պետք է օգտագործել Արևելյան Ատրպատական նահանգի ներուժն ու հնարավորությունները։

Չեթին Թաները նաև նշել է, որ թուրքական շինարարական ընկերությունները պետք է օգտվեն հնարավորություններից և խոստացել է, որ ջանքեր կգործադրի համոզելու այդ ընկերություններին գործունեություն ծավալել Արևելյան Ատրպատականում։

Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության առևտրային կցորդ Թահիր Դինգիլը նույնպես ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև առևտրային պատվիրակությունների պալատների միջև բանակցությունների կարևորությունը: