Էրդողանը ցանկանում է Պուտինի եւ Զելենսկու հետ քննարկել նրանց հնարավոր հանդիպման կազմակերպումը

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել ռուս եւ ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու նրանց հնարավոր հանդիպման կազմակերպումը։

«Ես վճռական եմ տրամադրված՝ բանակցություններ անցկացնելու Պուտինի եւ Զելենսկու հետ։ Ես նրանց կասեմ, որ այժմ մեր նպատակն է հնարավորինս շուտ կազմակերպել նրանց հանդիպումը։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք պայմանավորվել Պուտինի եւ Զելենսկու հանդիպման ժամկետի շուրջ, մենք պատրաստ ենք կազմակերպել այն»,- Anadolu-ն մեջբերում է նրա խոսքը։