Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, նոր թափ են ստանում։
ԶԼՄ-ների լավ համակարգված հակառուսական դիսկուրսի ուղղությամբ աշխատանքին, որն ինչպես պարզվեց, վերահսկվում է ամենաբարձր մակարդակով, միացել են նաև քաղաքական գործիչները։
Haqqin.az-ի փոխանցմամբ պանթուրքիստական «Թուրան» կուսակցության ղեկավար Ջահանդար Բայօղլուն կոչ է արել իշխանությունից հեռացնել բոլոր ռուսամետ պաշտոնյաներին։
Նրա կարծիքով, նման որոշումը կօգնի երկիրը պաշտպանել արտաքին ազդեցություններից։ Հակառակ դեպքում Բայօղլուն համոզված է, որ Ադրբեջանին սպասվում է Ղազախստանի ճակատագիրը։
0Comments