Ղազախստանի Ուրալսկ քաղաքում իրավապահները կանգնեցրել են հայկական համարանիշով ավտոմեքենա, որի մեջ երեք տղամարդ է եղել, կին ու երեխա։ Այս մասին հայտնում է Sputnik Ближнее зарубежье-ն։
Քանի որ վարորդը թույլ չի տվել ոստիկաններին ստուգել ավտոմեքենան ու ուղևորներից մեկի մոտ դանակ է հայտնաբերվել, ձերբակալվածներին բերման են ենթարկել։
Վարորդը ցանկացել է փախուստի դիմել, սակայն չի կարողացել։
Ավելի ուշ ավտոմեքենայի մեջ արցունքաբեր նռնակ է հայտնաբերվել, ինչպես նաև՝ փամփուշտ, զենք, բջջայիններ և այլն։
Ռեպորտաժում չի նշվում, թե ինչ ազգի ներկայացուցիչ են ձերբակալվածները։
Նշենք, որ Ղազախստանը համարվում է Հայաստանից ամենաշատ ավտոմեքենա գնող երկրներից մեկը։ Ավտոմեքենաները Ղազախստան տեղափոխվելուց հետո, այնտեղ որոշ ժամանակ վարում են հենց հայկական համարանիշներով։
0Comments