ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:
0Comments