Պուտինը ռուս ժողովրդի իրավունքները հավասարեցրեց ՌԴ փլուզմանը. ՆԱՏՕ-ն ուզում է Ռուսաստանը վերածել Մոսկովիայի

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը բազմազգ ու բազմակրոն երկիր է, իսկ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանը վերածել Մոսկովիայի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Քաղհասարակության զարգացման խորհրդի նիստի ժամանակ նա այսպես է պատասխանել ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հարցին, որը վերաբերում էր ռուս ժողովրդի իրավունքներին։

«Արդյոք ռուս ժողովուրդը, որի իրավունքների մասին դուք խոսում եք, համաձայն է Ռուսաստանի փլուզմանը։ Դուք ցանկանում եք մեզ վերածել Մոսկովիայի՞։ ՆԱՏՕ-ում դա ցանկանում են», արձագանքել է Պուտինը։