Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին ԵՄ առաջարկին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանական կողմը մշտապես բաց է քաղաքական երկխոսության համար և դրական է վերաբերվում նման շփումներին։ Այդ համատեքստում ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել ԵՄ խորհրդի նախագահի առաջարկին՝ ԵՄ միջնորդությամբ կազմակերպելու երկու երկրների առաջնորդների հանդիպում բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում։․․․Կարծում ենք, որ բրյուսելյան գագաթնաժողովն ու դրա շրջանակում ծրագրվող հանդիպումը հավելյալ հնարավորություններ կստեղծեն այդ պլանում»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 15-ին։
0Comments