Իսրայելական բանակը սխալմամբ հրապարակել է իր հարյուրավոր ռազմական բազաների աշխարհագրական տվյալները

Մանրամասներ

Իսրայելական բանակը կորոնավիրուսի թեստավորման կենտրոնների տեղանքների քարտեզների փոխարեն՝ սխալմամբ հրապարակել է իր խոցելի ռազմական և անվտանգության հարյուրավոր բազաների աշխարհագրական տվյալները: Այս մասին հայտնում է Intel Sky օգտահաշիվը։

Արտահոսած ֆայլը քարտեզի վրա ցույց է տալիս հարյուրավոր իսրայելական ռազմական և անվտանգության բազաներ, այդ թվում՝ դիտակետեր, ռազմածովային նավահանգիստներ, անվտանգության օբյեկտներ, ռազմական ապաստարաններ, զենքի պահեստներ և ռազմաօդային ուժերի բազաներ:

1

1

1

1

1