Հայաստանն առանցքային հանգույց է դառնում. Ինչո՞ւ է Հնդկաստանի ԱԳ նախարարը գալիս Երևան

Մանրամասներ

ա

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասել է, որ Հնդկաստանի հետաքրքրության աճը Հարավային Կովկասի նկատմամբ տրամաբանական է, քանի որ կոնկրետ ուղղությունների և կոնկրետ կետերի վրա Հնդկաստանն արդեն իսկ մեծ երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ներդրումներ է արել, պրոյեկտները քննարկվել, սակայն չեն իրագործվել տասնամյակներ շարունակ: Սակայն, ըստ նրա, պատերազմից հետո տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման թեման և կոնկրետ խաղացողների միջև պայմանավորվածություններն արագացրել են բոլոր գործընթացները:

«Այս դեպքում հասկանալի է, որ Հնդկաստանը, Իրանը, Վրաստանը պայքարելու են կոնկրետ ուղղության համար, դրան զուգահեռ՝ Թուրքիան, Ադրբեջանը՝ մեկ այլ ուղղության, և այստեղ Հայաստանն առանցքային հանգույց է դառնում, Հայաստանի քաղաքականությունից շատ բան է կախված: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա Հնդկաստանը տարածաշրջանային հակամարտություններից հեռավորություն է պահպանելու, քաղաքական խնդիրներին չի միջամտելու, սակայն ակտիվություն կլինի, քաղաքական շեշտադրումներ կլինեն:

Այցի ընթացքում գլխավոր հարցը տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է, Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ենթակառուցվածքային առանցքի ապագա տեսքը, դրա խոչընդոտները: Ակնհայտ է, որ թեև որոշակիորեն սպասելի, բայց Թեհրանի արձագանքը ևս մի փոքր սառեցրել է գործընթացները, կամ Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա փոխել է բանակցությունների ընթացքը: Բայց խոսքը միայն Թեհրանը չէ, հաշվի չառնել գլոբալ հետաքրքրությունները հնարավոր չէ, քանի որ դա կարող է նոր աշխարհաքաղաքական սրացումների առջև կանգնեցնել շատ երկրների»,- ասաց վերլուծաբանը: