Ո՞ր երկրներն են ամենավտանգավորը զբոսաշրջիկների համար

Մանրամասներ

աԳերմանիայում Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) ամփոփել է կորոնավիրուսով վարակված գերմանացի զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալներն ըստ երկրների և կազմել ամենավտանգավոր ուղղությունների ցուցակը։

RKI-ի տվյալներով՝ վերջին 4 շաբաթվա ընթացքում, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 87 572 մարդ, որոնցից 26 218-ը՝ որպես վարակի վայր, նշել են այլ երկրներ:

«Ներկայում վարակման մեծ մասը տեղի է ունենում Բալկանյան երկրներում. առավել հաճախ, որպես վարակման երկիր, հիվանդացողները նշել են Թուրքիան, ընդհանուր առմամբ այնտեղ վարակվել է 6 087 հանգստացող»,- հայտնել են ինստիտուտից:

Մոտ 5,7 հազար հիվանդ է վարակվել Կոսովոյում։ Երրորդ տեղում Խորվաթիան է, որտեղ վարակվել է գրեթե 2,5 հազար գերմանացի։ Հակառեյտինգի տասնյակում տեղ են գտել նաև Հունաստանում և Իտալիայում հանգստացած զբոսաշրջիկները:

«Ընդհանուր առմամբ, գրանցված նոր դեպքերի մասնաբաժինը, որոնք տեղի են ունեցել արտերկրում, վերջին շաբաթներին նվազել է մինչև 17 տոկոս։ Երկու շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 27 տոկոս»,- հայտնել են RKI-ից։

Միևնույն ժամանակ, ինստիտուտից ընդգծել են, որ ուղևորությունների նպատակների մասին տեղեկություններ չեն հավաքել․ այսինքն՝ արտասահման այցելությունների պատճառ կարող է լինել ոչ միայն հանգիստը, այլև գործուղումը կամ հարազատների հետ հանդիպումը: